Wednesday, 24 06 2026
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Գողապետերի մեռելոցը

Հայկական համացանցում, հատկապես սոցիալական ցանցերում, բավական բուռն քննարկման թեմա է շարունակում մնալ Մեռելոցը, որը Հայաստանում պաշտոնապես հռչակվում է որպես ոչ աշխատանքային օր: Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու օրն իսկ, մարդիկ հույս էին հայտնում, որ նոր նշանակմամբ գոնե ոչ աշխատանքային մեռելոցը կվերացվի: Այդպես չեղավ սակայն. Զատկի մեռելոցով սկսվեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջափուլը:

Հայաստանի նախագահի և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձինք ընդհանրապես իրենց պաշտոնավաման ընթացքում փորձում են ամեն կերպ երևալ աստվածավախ, եկեղեցասեր, նրանք այցելում են տարբեր եկեղեցական միջոցառումների, նրանց միջոցառումներին այցելում են բարձրաստիճան տարբեր եկեղեցականներ: Կրոնը կամ ավելի ճիշտ կլինի ասել` եկեղեցին, դարձել է Հայաստանի իշխանության քաղաքականության ակտիվ մասերից մեկը: Խոսքն, իհարկե, արտաքին մասին է վերաբերում, քանի որ ներքին իմաստով այդ իշխանության քաղաքականության մեջ այն գրեթե գոյություն չունի, կամ գոյություն ունի բոլորովին այլ կրոն, որի առանցքում նյութն է, ոչ թե հոգին, կամ նյութի հոգին:

Ամենևին չենք ուզում կասկածի տակ առնել Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հավատն առ Աստված, չենք ուզում քննել նրանց հավատը: Բայց բավական է քննել նրանց գործերը, ու այստեղ ակնհայտորեն հակասություններ են առաջանում այն աստվածավախ և եկեղեցասեր կերպարների միջև, որով այդ մարդիկ փորձում են հասարակությանը ներկայանալ: Այն համակարգը, որ գլխավորում են այդ մարդիկ, և որը իշխում է Հայաստանում, կոռումպացված է ոտքից մինչև գլուխ: Այդ կոռումպացվածությունը զգալի մասով ընդունում են նաև դրա առաջնորդները, բայց, չգիտես ինչու, ունենալով լծակներ կոռուպցիայի դեմ պայքարի համար` այդ առաջնորդները դեռ որևէ խոշոր կոռուպցիոն սխեմա չեն բացահայտել` մանր ձկներին որսալուց բացի:

Ավելին` այդ առաջին դեմքերի լուռ կամ բացահայտ հովանավորությունն են վայելում մարդիկ` քրեական, թաղային հեղինակություններ, օլիգարխներ, որոնք իրենց կյանքն ու բարեկեցությունը կառուցել են, մեղմ ասած, անաստվածային օրենքների, հասկացությունների կիրառմամբ` հաճախ նաև կանգ չառնելով մերձավորի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի, մինչև անգամ նրան կյանքից զրկելու փաստի առաջ:

Ինչպե՞ս կարելի է գնալ եկեղեցի և պատարագի մասնակցել, իսկ հետո մասնակցել, ասենք, նախընտրական որևէ հավաքի և կոչ անել ձայն տալ այս կամ այն թաղային հեղինակության կամ օլիգարխի օգտին: Ինչպե՞ս, ինչո՞վ է պայմանավորվում այդ պարադոքսը, եթե ոչ կեղծիքով: Եվ որտե՞ղ է կեղծում իշխանությունն իր առաջին դեմքերով` եկեղեցո՞ւմ, թե՞ նախընտրական կոչերում: Իսկ գուցե կեղծիքն ամենուր է: Դժվար է ասել. պարզ է մի բան, որ այդ ամենի հետևանքով հեղինակազրկվում է շատ հոգևորականների, մեղմ ասած, օլիգարխահաճո վարքի հետևանքով առանց այդ էլ հանրային վարկի զգալի կորուստներ կրող եկեղեցին, որ սկսում է ընկալվել որպես իշխանության շղարշներից մեկը: Մինչդեռ, Հայ Առաքելական եկեղեցին մի կառույց է, որն ունի պետական, հասարակական և ազգային հարցերին օգտակար լինելու համակարգային զգալի ռեսուրսներ, և առնվազն ցավալի է, իսկ ընդհանրապես գուցե նույնիսկ հանցավոր, որ այդ ռեսուրսները ծառայեցվում են ոչ թե պետությանը, հասարակությանը, այլ իշխող խմբին:

Սա իսկապես լուրջ խնդիր է, իսկ Մեռելոցի օրերը աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելը ընդամենը ածանցյալ մի դրվագ, որը հետևանք է առավել խոշորածավալ և խորքային մի երևույթի: Ընդ որում, երբ լուծվեն այդ առավել խորքային խնդիրները, միգուցե Մեռելոցի հարցերը նույնիսկ դադարեն հետաքրքրել հանրությանը, քանի որ դրանց հանդեպ ներկայիս ուշադրությունն էլ թերևս պայմանավորված է ընդամենը նրանով, որ հանրության մոտ ենթագիտակցական ընդվզում կա իշխանության և եկեղեցու որոշ հայրերի միջև առավել խոշոր և խորքային այդ գործարքի հանդեպ:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում