Սկանդալային երգչուհի Լեդի Գագան մնացել է առանց ատամի, բայց դրա փոխարեն մեծ հնարավորություններ ունի մոտ ապագայում ամուսնության առաջարկ ստանալու:
Փոփ-աստղը դժգոհել է, որ վիրաբույժը հեռացրել է նրա իմաստության ատամը: Իսկ հիմա նրան ժամանակ է հարկավոր, որ ուշքի գա ու համաշխարհային շրջագայություն սկսի: Twitter-ում Գագան ողբերգական դեմքով ու խաղալիք կապիկով լուսանկար է հրապարակել:
Բայց ինչպես երևում է ՝ շուտով Լեդի Գագան ուրախության առիթ էլ կունենա: Ըստ նրա շրջապատի մարդկանց՝ աստղի սիրելին՝ Թեյլոր Քիննին, պատրաստվում է նրան պաշտոնապես ամուսնության առաջարկ անել:
Հիմա տղամարդը հարմար մատանի է փնտրում սիրելիի համար:
Նշանադրության ծրագրերի մասին տեղեկությունը Քիննին փորձում է գաղտնի պահել: Բայց նա այնուամենայնիվ իրեն չի զսպել և այդ մասին պատմել է իր մի քանի ընկերների:









































