Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես մեկնաբանել է արքայազն Էնդրյուի ներգրավվածությունը միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի շուրջ ծագած սեքս-սկանդալում, որն, ավելի վաղ, մեղավոր էր ճանաչվել մարդկանց թրաֆիքինգի և մանկապղծության մեջ, հաղորդում է The Guardian-ը:
Վիրջինիա Ջուֆրեի ցուցմունքից, որը 16 տարեկանից սեռական ստրկության մեջ է գտնվել Էփշտեյնի մոտ, հետևում է, որ նրան բազմիցս ստիպել են սեքսով զբաղվել նրա ընկերների հետ, որոնց թվում է եղել նաև Եղիսաբեթ II-ի որդին:
Բուքինգհեմյան պալատում հայտարարել են, որ «իշխանն ափսոսում է Ջեֆրի Էփշտեյնի հետ իր անխոհեմ կապի համար», և որ նա «խորապես կարեկցում է տուժածներին»:

«Մենք կտրականապես հերքում ենք, որ Յորքի դուքսը որևէ սեռական կապ կամ հարաբերություն է ունեցել Վիրջինիայի Ռոբերտս Ջուֆրեի հետ: Ցանկացած հակառակ պնդում կեղծ է և անհիմն»,- ասվում է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, հարցազրույցում Ջուֆրեն բոլոր բրիտանացիներին կոչ է արել անցնել իր կողմը և օգնել իրեն վերականգնել արդարությունը:








































