Twitter-ը փակել է երկու թուրքական միկրոբլոգներ, որոնք մեղադրվել են մարդու իրավունքների և մասնավոր կյանքի խախտման մեջ՝ հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Հիշեցնենք, որ հինգ օր առաջ Twitter-ի ներկայացուցիչները ժամանել էին Թուրքիա՝ քննարկելու սոցցանցի և թուրքական իշխանությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև երկրում իրենց գրասենյակը բացելուն առնչվող հարցեր:
Թուրքիայի հաղորդակցության նախարար Լյուտֆի Էլվանի խոսքերով՝ բանակցությունները հաջող են ընթացել:
Նա նշել է, որ Twitter-ը հստակ քայլեր կձեռնարկի միկրոբլոգների վերաբերյալ, որոնք թուրքական դատարանը որոշել է փակել:







































