Ամերիկացի զինվորականներն Իրաքում մակականերին օգտագործել են ականազերծելու համար, իսկ ճտերին՝ Սադամ Հուսեյնի զորքերի կողմից գազային հարձակումները նախազգուշացնելու նպատակով, փոխանցում է Ria Novosti-ն:
Առաջին անգամ այս տեղեկատվությունը ԶԼՄ-ներում հայտնվել է 2003թ. մարտ ամսին: Տվյալների համաձայն՝ Մարոկկոյի իշխանությունները ԱՄՆ-ին որպես օգնություն 2 հազար մակականեր են ուղարկել: Սակայն Մարոկկոյի հեռահաղորդակցման նախարարությունն այդ տեղեկատվությունը վաղուց հերքել է: Ընդ որում՝ շատ հոռետեսներ նշել են, որ կապիկների նման օգտագործումը լրագրողներից աննկատ չէր մնա:
Սակայն, ինչպես գրել է RT իսպանալեզու կայքը, ԱՄՆ-ի և Մարոկկոյի կառավարությունները փորձել են թաքցնել «ռազմական մակակաների» մասին տվյալները, քանի որ դրանց օգտագործումը տապալվել է: Նման գործողությունների համար լավ պատրաստված կենդանիներ են հարկավոր, մինչդեռ Մարոկկոյի իշխանությունները սովորական կապիկներ են ուղարկել:
Սակայն ԱՄՆ-ն Իրաքում կապիկներից բացի այլ կենդանիներ էլ է փորձել օգտագործել: Օրինակ, հավի ճտերը պետք է նախազգուշացնեին գազային հարձակումների մասին: Սակայն դրանց ստիպված են եղել ավելի խելացի թռչուններով՝ աղավնիներով փոխարինել:
Ինչպես նշում է RT-ն՝ կենդանիների պաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել նման գործողություններին, սակայն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն իր հասցեին հնչած այդ մեղադրանքները հերքել է:








































