Ազատ կարձակվեն գրեթե 25 հազար բանտարկյալներ:
Այսօր Ուկրաինայում ուժի մեջ կմտնի համաներման մասին օրենքը, փոխանցում է УНН-ը:
Օրենքն առաջարկում է ազատ արձակել այն բանտրակյալներին, ովքեր հանցագործություն կատարելիս անչափահաս են եղել և օրենքը ուժի մեջ մտնելու պահին արդեն հղի կանանց:
Դրանից բացի՝ պատժից ազատվում են նաև թոշակի հասակի հասած անձինք, ինչպես նաև ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների լիկվիդացման մասնակիցները:
Պատժից ազատվում են նաև այն բոլոր անձինք, ում կատարած հանցագործությունները կապված չեն բռնության, կյանքի և առողջության նկատմամբ վնասակար գործողությունների հետ:
Այդ նույն փաստաթղթով առաջարկվում է ազատ արձակել առաջին անգամ կանխամտածված հանցագործություն կատարողներին, ովքեր ազատազրկվել են մինչև 8 տարի ժամանակով:









































