Sunday, 26 07 2026
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները

ՀՖՖ նախագահի բոլոր 4 թեկնածուները. Ով է ֆավորիտը ծայրահեղ իրավիճակում

Երեկ ավարտվեց դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել էին լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ինչպես նաև «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը։ «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրվել է ևս երկու թեկնածու։ Մասնավորապես, «Բարձրագույն խմբի ակումբներից մեկն առաջադրել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը։ Մեկ այլ ակումբ էլ առաջադրել է Կիպրոսում բնակվող գործարար Արսեն Աղաջանյանի թեկնածությունը։ ՀՖՖ-ն պետք է ստուգի թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի կանոնակարգին համապատասխանությունը, որից հետո պաշտոնապես կհրապարակվի վերջնական կազմը։ Ի՞նչ կարող ենք արձանագրել այս պահին։ Նշված 4 թեկնածուներից ո՞վ է ֆավորիտը։

Օրեր առաջ Արմեն Մելիքբեկյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը։ ՀՖՖ փոխնախագահը այնուամենայնիվ նշել էր, որ ստիպված կլինի ներկայացնել իր թեկնածությունը մեկ ծայրահեղ դեպքում։ «Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը, կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ: Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող: Այս պահի դրությամբ ես բացարձակ նման մտադրություն չունեմ»,- ասել էր Մելիքբեկյանը։ Փաստորեն, այսօր իրավիճակն իսկապես ծայրահեղ ծանր է, որ Մելիքբեկյանն այնուամենայնիվ մասնակցելու է ընտրություններին։ Մասնավորապես ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում է նաև Ռուբեն Հայրապետյանը՝ ճիշտ է, ոչ թե իր, այլ իր մերձավորներից մեկի դեմքով։ Հետևաբար մեծ է վտանգը, որ «հին ու բարի» ավանդույթները կարող են վերադառնալ, ինչի արդյունքում հայկական ֆուտբոլը վերջնականապես կկործանվի։ Նշենք, որ այժմ ակտիվ գործընթաց է գնում ՀՖՖ կազմը ֆեյք ՀԿ-ներից զտելու նպատակով։ Մասնավորապես ՀՖՖ անդամ 34 ՀԿ-ներից մոտ 19-ը ֆեյք են և ֆուտբոլային կառույցի անդամ են դարձել հենց Ռուբեն Հայրապետյանի ջանքերով։

Միայն ՀՖՖ կազմը վերջնական «մաքրելու» պարագայում հնարավոր կլինի անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ։ Այս գործընթացի արդյունքների վերաբերյալ տեղեկություն կլինի առաջիկա օրերին։ Կարծում ենք՝ պարզ է, որ իրական և առողջ ՀՖՖ կազմ ունենալու պարագայում Հայրապետյանի թիմի վերարտադրությունը կբացառվի։ Այս պահին «սև» ճակատի հիմնական հույսը հենց ֆեյք ՀԿ-ներն են։ Մելիքբեկյանը վերջին հայտարարության մեջ կարևորել էր նաև թեկնածուների ֆեդերացիայի աշխատանքի շարունակություն ապահովելու գործոնը։ Ավելի ստույգ, ՀՖՖ փոխնախագահը այս պահին չի տեսնում այն մարդուն, որը կարող է ապահովել ֆուտբոլային կառույցում և հայկական ֆուտբոլում ներդրված ծրագրերի բնականոն զարգացումը։ Իսկ կարևորագույն ծրագրերի առանցքում իսպանացի մասնագետների ներգրավումն է, որը կարելի է համարել ֆուտբոլի ֆեդերացիայի երբեմնի եթե ոչ՝ լավագույն, ապա լավագույն քայլերից մեկը։ Այսինքն՝ այս տարվա սկզբին մանկապատանեկան ֆուտբոլում դրվել է հիմնաքար, որը վաղը կարող է ապահովել թե՛ ակումբային ֆուտբոլի և թե՛ հավաքական թիմերի վերելքը։ Պարզ ճշմարտություն է, որ այսօր մեր ֆուտբոլն ունի զարգացման ծրագիր կամ, ինչպես ընդունված է ասել, մոդել։

Վերջինիս բացակայությունն է եղել պատճառը, որ այսօր ունենք, մեղմ ասած, տխուր պատկեր։ Վստահաբար կարող ենք ասել, որ իսպանական մոդելի վերանալու պարագայում ֆուտբոլի զարգացման հարցում կունենանք ոչ թե 0-ական, այլ միանգամայն բացասական բալանս։ Եղածը ոչնչացնելու դեպքում նորը սկսելը շատ ավելի բարդ է, խնդրահարույց և նաև՝ անհեռանկարային։ Այսօր երեխաների և պատանիների հետ զբաղվող մասնագետները գոնե հնարավորություն ունեն ուսանելու Եվրոպայի մասշտաբով բարձրակարգ մասնագետների կողմից։ Երեխաները և պատանիներն ուսանում են համաշխարհային մակարդակով բարձր արդյունք գրանցած ծրագրերով։ Ծրագրեր, որոնց պտուղները հնարավոր կլինի քաղել 5 տարուց ոչ շուտ։ Միանշանակ է, որ հայկական ֆուտբոլը չպետք է ենթարկել հերթական էքսպերիմենտին, որի հետևանքները կարող են էլ ավելի ծանր լինել։ Ինչևէ, այսօր ունենք այն, ինչ ունենք, և անհրաժեշտ է մտածել և գործել վաղվա օրվա հրամայականով։ Լիահույս ենք, որ դեկտեմբերի 23-ին ընտրությունները կանցնեն արդար և թափանցիկ։ Ֆուտբոլային գերատեսչության ղեկավար կազմը պետք է ձևավորեն բացառապես գործող ֆուտբոլային ակումբներն ու ՀԿ-ները։ Այս պարագայում, թեկուզ ծայրահեղ ծանր իրավիճակում, բայց թեկնածուների շարքում ֆավորիտն ակնհայտ է։

Մելիքբեկյանի՝ մոտ մեկ տարվա ֆուտբոլային կառույցում աշխատելու ժամանակահատվածում ստեղծվել է զարգացման հեռանկար, և ֆուտբոլային աշխարհի առողջ ուժերի նպատակը պետք է լինի այդ հեռանկարը և զարգացման ծրագիրը կյանքի կոչելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում