Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի փեսան՝ Ինյակի Ուրդանգարինը, խնդրում է ազատել իրեն բանտից, որպեսզի ընտանեկան շրջանակներում Սուրբ Ծնունդն ու Նոր տարին նշի: Այս հնարավորությունը թույլատրվում է Պատիժների կատարման կանոնների 154-րդ հոդվածով՝ գրում է El Pais-ը:
Ինյակի Ուրդանգարինը բանտում է կրում «խարդախության» հոդվածով, նա յուրացրել է մի քանի միլիոն եվրո: Տղամարդը արդեն 531 օր է անցկացրել քրեակատարողական հիմնարկում, այն 5 տարիների և 10 ամիսների ընթացքում, որին դատապարտվել է:
Մոտ ժամանակներս հատուկ հանձնաժողովը կքննարկի նրա խնդրանքը և որոշում կկայացնի։
Բացառված չէ, որ բանտում ընդառաջեն Իսպանիայի թագավորի փեսային, քանի որ Ուրդանգարին առանձնանում է օրինակելի պահվածքով, ինչպես նաև շաբաթական երկու անգամ աշխատում է որպես կամավոր՝ բանտից դուրս հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կենտրոնում:










































