Լոնդոնի մետրոպոլիտենի արհմիությունների միավորումը գործադուլ է հայտարարել, որը կշարունակվի ընդհանուր առմամբ 5 օր՝ 48 ժամ ապրիլի 28-ի երեկոյից սկսած, ու 72 ժամ՝ մայիսի 5-ի երեկոյից սկսած: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գործադուլի առաջին փուլը կանցնի Մայիսի 1-ին աշխատավորների օրվա նախօրեին: Այն նվիրված կլինի վերջերս մահացած տրանսպորտի արհմիության ղեկավար Բոբ Քրոուին և լեյբորիստական կուսակցության ձախ թևի նախկին ղեկավար Թոնի Բենին:
Լոնդոնի մետրոպոլիտենի անձնակազմը բազմիցս գործադուլ է արել ընդդեմ ղեկավարության պլանների՝ կրճատել մետրոյի կայարաններում բոլոր գանձապահներին և տոմսեր վաճառել միայն ավտոմատ սարքերի միջոցով:
Բարեփոխումների հետևանքով աշխատանքից կազատվեն մի քանի հարյուր աշխատակիցներ:










































