33-ամյա Հանա Կոլիշոուն և 30-ամյա Հենրի Մեթյուսը բրիտանական Հարտֆորդշիր նահանգից՝ նախատեսում էին ամուսնանալ հաջորդ ամառ: Սակայն, նրանք ստիպված էին փոխել ծրագրերը և հապճեպ կազմակերպել իրենց հարսանիքը, երբ իմացան, որ իրենց երեք որդիներից մեկին ապրում ընդամենը մի քանի շաբաթ է մնացել։
8-ամյա Իթանի մոտ բժիշկները հայտնաբերել էին գլխուղեղի չարորակ ուռուցք։ Բժիշկները տեղեկացրել են, որ տղային փրկել հնարավոր չի լինի, և նրան մնացել է 1 ամիս ժամանակ։

Մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում Հանան և Հենրին կազմակերպեցին տոնակատարություն, որպեսզի Իթանը կարողանա ներկա գտնվել արարողությանը և լուսանկարվել իր ծնողների և եղբայրների հետ՝ 12-ամյա Բրենդոնի և 4 տարեկան Ջեքի հետ։
Իթանին հարսանիքին բերել են սայլակով: Սակայն նա լավ տրամադրություն ուներ՝ անկեղծորեն ուրախանալով մայրիկի և հայրիկի համար: «Նա արթնացրեց ինձ գիշերվա կեսին և ասաց. «Վաղը դուք կամուսնանաք»: Նա այնքան ոգևորված էր»,- ասել է մայրը։










































