Իրաքում ցուցարարները գրոհել են Նաջաֆում իրանական հյուպատոսության վրա և վառել են շենքը, հաղորդում է Reuters-ը:
Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները տարհանվել են գրոհից առաջ վերջին րոպեին: Միջադեպից հետո պարետային ժամ է մտցվել:
«Մենք բարեփոխումներ ենք պահանջում, մենք պահանջում ենք վերջ դնել կոռուպցիային»,- հայտարարել է Բասրայում ցուցարարներից մեկը:
Բողոքի ցույցերը Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին և տարածվել են Իրաքի հարավային քաղաքներում:










































