2 ստամբուլցիներ՝ Տոլգա Ինջին ու Ահմետ Բալեյմեզը, պաշտոնապես Թուրքիայում բացել են անհավատների իրավունքները պաշտպանող Աթեիստների ասոցիացիա, որը նպատակ ունի պաշտպանել իրենց համախոհների իրավունքները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնում է տեղի մամումը, ասոցիացիայի հիմնադիրները ծանոթացել են համացանցում, ակտիվորեն քննարկելով աթեիստների իրավունքերի թեման Թուրքիայում:
Ինջիի խոսքով՝ վերջին շրջանում Թուրքիայում աթեիստ լինելը դարձել է հանցագործություն:
Ասոցիացիան խոստանում է ուշադրության կենտրոնում պահել որոշ դատական գործընթացներ, որոնք հարուցված են հայտնի հասարակական գործիչների ու արվեստի աշխարհի ներկայացուցիչների հանդեպ՝ նրանց՝ կրոնի նկատմամբ վերաբերմունքի պատճառով:










































