Ֆրանսիայում նոյեմբերի 27-ին գյուղատնտեսները տրակտորներով փաստացի փակել են Փարիզ տանող ճանապարհները: Այսկերպ նրանք բողոքում են իրենց աշխատանքի պայմանների վատթարացման դեմ, ինչպես միջազգային կազմակերպությունների պահանջների, այնպես էլ տեղական իշխանությունների որոշումների պատճառով, հայտնում է Le Figaro-ն։
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրողների ազգային արհմիությունների ֆեդերացիայի տվյալների համաձայն՝ ակցիային մասնակցում են 1500 տրակտոր ունեցող 10 000 մարդ: Առնվազն 250 տրակտոր արդեն հայտնվել է Փարիզում և ուղևորվում է դեպի Ֆոշա պողոտա՝ հավաքի վայր:
Բողոքի ցույցի մասնակիցների մի մասը չի մեկնի Փարիզ, այլ պատրաստվում է շրջափակել մայրաքաղաքի շուրջ ճանապարհները, մասնավորապես՝ քաղաքի և Շառլ դե Գոլի օդանավակայանի միջև ընկած մայրուղին։
Բողոքարարները դեմ են ազատ առևտրի վերաբերյալ միջազգային պայմանագրերին, իրենց աշխատանքը սահմանափակող ներքին հրահանգներին և ներմուծվող ապրանքների մրցակցությանը: Նրանք դժգոհ են նաև 2018 թվականին ընդունված Egalim օրենքի ոչ լիարժեք կիրառումից, որը պետք է պաշտպանի ֆերմերների շահերը և բնակչությանը ապահովի էկոլոգիապես մաքուր սննդի կայուն հասանելիություն:
Les agriculteurs en colère en route pour Paris, plusieurs cortèges, celui au départ de Senlis compte plusieurs centaines de tracteurs.
Direct sur @brutofficiel dans la matinée. pic.twitter.com/39QFq8Hgh9
— Remy Buisine (@RemyBuisine) November 27, 2019







































