Ռուսաստանը կարող է վերականգնել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը 2020-ի առաջին կեսին։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն։
Պարբերականի տվյալներով՝ ուսումնասիրվել է մինչև Նոր տարի ավիահաղորդակցությունը վերականգնելու տարբերակը, սակայն Վրաստանում քաղաքական ճգնաժամի և Թբիլիսիի փողոցներում բողոքի ակցիաների հետ կապված, տվյալ հարցը հետաձգվել է։
Նշվում է, որ այժմ հանրապետությունում իրավիճակը նախկինի պես անվտանգ չէ՝ չնայած «ռուսատյացության» նվազմանը։
«Այժմ պետք է սպասել Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի ավարտին»,-ասել է աղբյուրը։