Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ծրագիրը շարունակական կլինի

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի բնակարանային հարցը պետք է կարգավորված լինի մեկ տարվա ընթացքում: ՀՀ կառավարությունը նիստում հաստատել էր Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը՝ այս փուլով նախատեսելով շուրջ 1 մլրդ 500 մլն դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշեց, որ այս փուլում ընդգրկվել են այն ընտանիքները, որոնք կան Կառավարության դեռևս ընդունված 2005 թվականի ծրագրում: Նրանք հաշվառվել են որպես բնակարանի առաջնահերթ կարիքավորներ և ապրում են ժամանակավոր կացարաններում՝ հյուրանոցներում, դպրոցներում, մանկապարտեզներում և այլն:

«Կառավարությունում դրվեց մի գործընթացի սկիզբը, որը շարունակական կլինի: Նման ծրագիր չէր իրականացվել 10 տարի և ավելի: Վերջին անգամ 2005-2008 թվականներին է փախստականների բնակարանների խնդրին անդրադարձ եղել: Սա շատ ուրախալի իրադարձություն է մեզ բոլորիս համար, հատկապես՝ այն անձանց, ովքեր 30 տարի ապրում են բավական վատ պայմաններում»,-ասաց Իրինա Դավթյանը:

«Փախստականի ձայնը» ՀԿ նախագահ Օքսաննա Մուսայելյանի խոսքով, վատ պայմաններ ասելը մեղմ է հնչում: Մարդիկ տարիներ շարունակ ապրում են անմխիթար վիճակում՝ կենցաղային տարրական պայմաններից զուրկ:

«Դա նկարագրելու չի, մարդիկ այս ընթացքում շատ դժվար տարիներ են անցկացրել, ընտանիքի անդամների թիվն է ավելացել, սակայն շարունակել են շատ փոքր տարածքում ապրել: Տարիներ շարունակ բնակարանային խնդիրը չլուծելը հետ է գցել նրանց ինտեգրացիոն գործընթացը: Այս նոր ծրագրով իրավիճակը փոխվում է, հիմա նրանք շատ ուրախ են, նույնիսկ չեն հավատում, որ դա իրականություն է»,-ասաց Օքսաննա Մուսայելյանը:

Կառավարության այս նոր ծրագրով ընտանիքներին տրամադրվելու է բնակարանային գնման վկայագրեր: Նրանցից 70-ին տրամադրվելու է 1-սենյականոց բնակարանի վկայագիր, 28-ին՝ 2, մնացածին 3-սենյականոց բնակարանի վկայագիր: 1-սենյականոց բնակարանի համար տրամադրվելու է 12 մլն դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահառուների թվում են միայնակ ու տարեց անձինք, և նրանք կարող է դժվարություններ ունենալ այդ գործընթացում, նախատեսվում է աջակցություն: Ծրագրով վկայագրեր են տրամադրվելու Երևանի 5 վարչական շրջաններում բնակվող փախստականներին՝ Ավան, Նորք-Մարաշ, Քանաքեռ Զեյթուն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա: Առաջնահերթ լուծում կտրվի այն ընտանիքներին, որոնք ապրում են սեփականատերեր ունեցող հանրակացարաններում: Ընտրվեցին նաև այն վարչական շրջանները, որտեղ փախստականների թիվը փոքր էր, քանի որ կար կոնկրետ գումարի չափ, որի շրջանակում պետք է տեղավորվեին:

«Կառավարության որոշման մեջ պայման է դրված, որ ծրագրում հաշվառված անձինք պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ: Նրանք, ովքեր դեռ չունեն քաղաքացիություն, պետք է ձեռք բերեն: Նման մոտեցումը ինտեգրման բարձրագույն աստիճան է»,-ասաց Իրինա Դավթյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, ապա Իրինա Դավթյանը նշեց, որ կոնկրետ թվեր կդժվարանա ասել, սակայն կա քաղաքական որոշում, որ ծրագիրը շարունակական լինի: Առաջնահերթ բնակարանային կարիք ունեցող ընտանիքների ծրագրում ներառված է 895 ընտանիք, որոնցից 641-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: Կառավարության նախաձեռնությամբ Երևանում հաշվառված բնակարանային կարիք ունեցող 641 ընտանիքից, փաստորեն, 112-ն ապահովվում է բնակարանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում