Հնդկական ինտերնետ-սենսացիան՝ երգչուհի Ռանու Մոնդալը, թրոլների հարձակման զոհ է դարձել: Դրա պատճառ է դարձել դիմահարդարումը, որը ոչ մի կերպ չէր համապատասխանում կնոջ կերպարին:
Ռանուի հաջողության պատմությունը չի տարբերվում բոլիվուդյան ֆիլմի սյուժեից: Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի բնակչուհին իսկական աստղ է դարձել այն բանից հետո, երբ համացանցում վիրուսային է դարձել տեսանյութը, որում նա երգ է կատարում երկաթուղային կայարանում: Համացանցի օգտատերերը, որոնք ցնցվել են երգչուհու ձայնից, անմիջապես սիրահարվել են նրան:
Այժմ Ռանուին հրավիրվում են հեռուստատեսային շոուների, նա նկարահանվում է երաժշտական տեսահոլովակներում, մասնակցում է ընդունելությունների, ընդհանուր առմամբ, աստղի կյանք է վարում: Բայց համբավն իր բացասական կողմերն ունի, հայտնում է NDTV-ն:
Վերջերս երգչուհին միջոցառմանը ներկայացել է իրեն ոչ բնորոշ թանկարժեք հագուստով և բավականին վառ դիմահարդարմամբ: Իհարկե, ինտերնետ-թրոլները բաց չեն թողել կնոջը ծաղրելու հնարավորությունը: Դա տոննաներով մեմերի և կատակների առիթ է դարձել:
«Նրա դիմահարդարումն ավելի պայծառ է, քան իմ ապագան», «Երկրորդ Ջոկերը, արդեն շուտով, ես անհամբեր եմ», գրել են նրանք:
Բայց, իհարկե, ժողովրդական աստղին նաև պաշտպանողներ են եղել: Ռանուի երկրպագուները նրան սատարել են սոցիալական ցանցերում: Ոմանք նշել են, որ վիրուսային լուսանկարը պարզապես այնքան էլ հաջող չէր, և իրականում երգչուհին հիանալի տեսք է ունեցել միջոցառման ժամանակ, գրում է India Today-ը:








































