Newsru.com-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի Կարագանդա քաղաքի օդանավակայանում 140 ուղևորներ հուլիսի 12-ին սպասում էին Անթալիայից ժամանելիք չարտերային ինքնաթիռին՝ Թուրքիա մեկնելու համար։ Սակայն այդ ինքնաթիռի ժամանումը հետաձգվել է մեկ օրով, քանի որ այն ոչ մի կերպ չի կարողացել մեկնարկել Անթալիայի օդանավակայանից։
Թուրք ավիատորներից մեկ օր է պահանջվել դրա պատճառների հայտնաբերման համար։ Նրանք պարզել են, որ հավաքարարը պատահաբար դիպել է վթարային կոճակին։
Այդ ընթացքում, ղազախ ուղևորները ստիպված են եղել գիշերելու տեղ որոնել։