Իրանը ոչնչացրել է մինչև 20% հարստացած ուրանի իր պաշարների կեսից ավելին, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գաղտնի զեկույցին:
5% հարստացման մակարդակը գերազանցող ուրանի ոչնչացումը պարտավորություններց մեկն է, որն Իրանը ստանձնել է իրանական միջուկային խնդրի հարցով Միջանկյալ համաձայնագրի շրջանակներում: Իրանի միջուկային ծրագրի հարցով գործողությունների ծրագիրը մշակվել է 2013-ի նոյեմբերին տեղի ունեցած «Վեցյակի» և Իրանի բանակցությունների արդյունքում: Ավելի ուշ կողմերը համաձայնեցրել են այդ ծրագրի իրագործմանն ուղղված կոնկրետ քայլերը, իսկ բուն իրագործմանն անցան 2014-ի հունվարի 20-ից:
Ծրագիրը նախատեսում է տնտեսական պատժամիջոցների աստիճանական թուլացման դիմաց Իրանի միջուկային ծրագրի կրճատում:







































