«Լեգեոն» և «Ֆարգո» հեռուստասերիալների շոուրաներ Նոա Հոուլին ստանձնել է «Սթարթրեք 4» ֆիլմի ռեժիսորական աթոռը՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Paramount-ը բանակցությունների վերջին փուլում է Հոուլիի հետ, ով նաև կգրի ֆիլմի սցենարը:
Չորրորդ «Սթարթրեք»-ի մասին խոսվում էր դեռևս 2016-ին, բայց ստուդիան չկարողացավ ցանկալի վճարներ տրամադրել Քրիս Փայնին և Քրիս Հեմսվորթին։