Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ սկսվում է Վահան Ստեփանյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Վահան Ստեփանյանը 2013 թվականի հոկտեմբերի 6-ին ժամը 17-ից 18-ի սահմաններում «Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն՝ գլխուղեղի վաղ օրգանական ախտահարման հետևանքով» ախտորոշմամբ սակավամտությամբ տառապող, նշված հիվանդության հետևանքով իր հետ կատարվող գործողությունների ներքին բովանդակությունը հասկանալու ունակությունից զրկված աղջկան տեղափոխել է մարզի գյուղերից մեկի տարածքում տեղակայված պոմպակայանի պահակատուն: Այնտեղ օգտվելով աղջկա ակնհայտ անօգնական վիճակից՝ Վահանը սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Վահան Ստեփանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով:
Ստեփանյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































