Հուլիսի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև համագործակցության հուշագրի» ստորագրման պաշտոնական արարողությունը:
Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:
Արարողությանը կմասնակցի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Կորի Ուդովիցկին:







































