Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Հայտնի է, որ այս տարի սպառողական բանկերից տրամադրվել են սպառողական և հիպոտեկային աննախադեպ վարկեր՝ շուրջ 30-40 տոկոսով ավելացել են ծավալները, սակայն միաժամանակ բնակչության եկամուտները էականորեն չեն ավելացել: Այստեղ լուրջ ռիսկեր կան թե՛ բանկերի, թե՛ քաղաքացիների համար: Կենտրոնական դրամատունն այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է տանում»,- ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նշելով, որ նաև ֆինանսական կազմակերպությունների եկամուտներն են աճել՝ պատգամավորն ասաց. «Հաշվի առնելով ֆինանսական կազմակերպությունների ոչ այնքան վերահսկելի հանգամանքը և այն ռիսկերը, որ պահպանվում են, որքանո՞վ են դրանք ԿԲ-ի համար վերահսկելի և կառավարելի»:
Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց նաև, թե «Բազել-4»-ից ինչ նորություններ կան:
Ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասաց, որ իրենց միջոցառումներն ուղղված են լինելու սպառողական վարկերի տեմպի նվազմանը, բայց ոչ՝ վերացմանը. «Իսկ ֆինանսական կազմակերպությունների վարկերից օգտվելուց առաջ բնակչությունը պետք է մտածի»:
Մանրամասները՝ տեսանյութում: