«Հայկական բնապահպանական ճակատի» լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին Ամուլսարի պահապանների 3-րդ «պոստում» տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ներկայացվել են ներկա իրավիճակն ու հնչել են հետագա քայլերի վերաբերյալ տարբեր առաջարկներ։
Մասնակիցների դիրքորոշումների մեջ տարաձայնություններ չկան՝ Ամուլսարը սար է մնալու, Ջերմուկը՝ ջրաբուժական հայտնի առողջարան, իսկ Գնդեվազն ու Կեչուտն էլ՝ մաքուր էկո-տնտեսական տարածքներ։
Ամուլսարի պահապանները սպասում են, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես կկասեցնի որևէ գործունեության իրականացում այդ տարածքում՝ մինչև բոլոր տեսակի քննությունների ավարտն ու վերջնական որոշման ընդունումը։










































