ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Արարատի մարզի Մխչյան գյուղում բնակիչները մեծ շուքով են տոնել իրենց համագյուղացու վարչապետ դառնալը:
Այս մասին ԳԱԼԱ–ի լրագրողին փոխանցել է Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը՝ նշելով, թե գյուղաբնակների սպասելիքները միշտ էլ մեծ են եղել Հովիկ Աբրահամյանից:
Աժ նախկին նախագահը գյուղում ունի հարազատ-բարեկամներ, Մխչյանում են ապրում եղբայրն ու 85-ամյա հայրը: Հավաքվել են, այցելել Աբրահամյանների տուն ու առաջինը շնորհավորել նրա տարեց հորը:
«Գյուղի բնակիչները մեծ խանդավառությամբ ու ուրախությամբ, առավել ևս հպարտությամբ ընդունեցին, նշեցինք, բայց որպես համայնքային միջոցառում, ուղղակի հավաքվեցինք տոնեցինք, հորը շնորհավորեցինք ու ասացինք, որ շատ ուրախ ենք»,- նշել է Խաչիկ Պողոսյանը:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում







































