Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ԱՄՆ-ի հետ ձախողած քաղաքականության միֆերը

Վերջին շրջանում որոշ կողմնակալ, քաղաքականապես շահագրգիռ ուժերի կողմից ակտիվ շրջանառվում են թեզեր, թե ՀՀ ներկայիս կառավարությունը ձախողել է ԱՄՆ հետ տարվող քաղաքականությունը: Այս թեզերի հիմքում ընկած էր այն կեղծ փաստարկը, թե ԱՄՆ-ն կրճատում է Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության ծավալները: Սակայն, ընդդիմադիրների ուժերի կողմից շրջանառվող այս թեզերը հերթական անգամ հօդս ցնդեցին, երբ ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ 2019թ.-ին, նախորդ տարվա համեմատ, 40 տոկոսով աճել է ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալները՝ կազմելով 60 միլիոն ԱՄՆ դոլար: Սա այն պարագայում, երբ 2019 թվականը դեռևս չի ավարտվել:

Այստեղ հատկապես կարևոր է շեշտել, որ օգնությունը տրամադրվում է գործադիր թևի կողմից, որտեղ այսօր իշխում են հանրապետական ուժերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ովքեր, այդ նույն ընդդիմադիր քարոզիչների պնդմամբ, աչքի են ընկնում Հայաստանի հանդեպ ունեցած իրենց «անբարյացակամ» վերաբերմունքով:

Այս պարագայում հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվում, որ անբարյացակամ վերաբերմունք ունեցող ուժի կողմից ղեկավարվող ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի գերատեսչության խորացնում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: Ուղղակի հիշեցնենք, որ համաձայն ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հայտարարության՝ այդ օգնությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ֆինանսավորելու է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող ծրագրերը։

Հարցի պատասխանը պարզ է, սա արդյունք է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի, որտեղ համագործակցությունը բազմակողմ է՝ ընդգրելով կապերի ակտիվացում և ամրապնդում ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ ուժերի հետ՝ ընդգրկելով ԱՄՆ կառավարության թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր թևերը: Բավական է միայն հիշել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին բանաձևը, որ ստացավ թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ կոնգրեսականների աջակցությունը:

Այս ամենից հետո մնում է միայն այդ նույն ընդդիմադիր ուժերին դիմել տրամաբանական կոչով՝ ընտրեք այնպիսի թեզեր, որոնք հետագայում չվերածվեն անհեթեթ միֆերի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում