Միացյալ Նահանգներում կյանքից հեռացավ «Շտապօգնություն» հեռուստասերիալի և «Տաղանդավոր պարոն Ռիփլի»-ի դերասան Բրայան Տարանտինան: Այդ մասին հայտնում է THR- ն:
Նշվում է, որ Տարանտինան մահացել է 60 տարեկան հասակում: Ոստիկանները նրա դին գտել են Նյու Յորքի իր բնակարանում:
Ըստ նախնական տվյալների, մահվան պատճառը վերջին հիվանդությունից հետո առաջացած բարդություններն են, բայց ճշգրիտ պատճառը պարզելու համար դիահերձում կկատարվի:
Տարանտինան դերեր է խաղացել է «Շտապօգնություն», «Գլիմոր աղջիկները», «Տաղանդավոր պարոն Ռիփլի», «Կլան Սոպրանո» և «Զարմանալի տիկին Մեյզելը» սերիալներում։ Վերջինիս համար նա և գործընկերները ստացան ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ» անվանակարգում:










































