Լոնդոնի էլեկտրական գնացքում մոռացված ավելի քան 250 հազար ֆունտ արժողությամբ հնաոճ ջութակը վերադարձրին սեփականատիրոջը՝ երաժիշտ Սթիվեն Մորիսին, հայտնում է Sky News բրիտանական հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երաժիշտը Լոնդոնի Վիկտորիա կայարանում հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 22.58-ին գնացք է նստել և պատյանով գործիքը դրել է նստատեղերի վերևի բեռնախցիկը: Նա իր կանգառում իջնելիս ջութակը մոռացել է գնացքում:
«Իմ ջութակը լիովին անվնաս է և արդեն տանն է: Շնորհակալություն հսկայական աջակցության համար», – մեջբերում է երաժիշտը:
Մորիսը ջութակը գտնելու համար օգնություն էր խնդրել բրիտանական լրատվամիջոցներից: Գործիքը 1709 թ. պատրաստել է վարպետ Դեյվիդ Թեքլերը: Բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում նա խոստովանեց, որ շատ է նեղվել ջութակի կորստից։ Հիմա ժամանակավորապես ինքն է նվագում այդ գործիքով և խնամքով պահպանում է այն՝ այլ երաժիշտների փոխանցելու հույսով։










































