Հայաստանում օլիգարխիայի հաղթանակից բացի այլ բան ակնկալել պետք չէր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր տարբերակի դեպքում էլ օլիգարխիայի հաղթանակն էր արձանագրվելու, և այլ բան ակնկալել, բնականաբար, պետք չէր: «Անձամբ ես դրանից ավել բան չէի էլ սպասում, ով էլ որ լիներ, հաղթելու էր օլիգարխիան, որովհետև Հայաստանի քաղաքական ռեժիմի բնույթն այնպիսին է, որ միայն ժողովրդական լայնածավալ դիմադրության, խաղաղ՝ ոչ բռնի դիմադրության արդյունքում է հնարավոր հաղթանակը և օլիգարխիայի պարտությունը: Որևէ անակնկալ բան տեղի չի ունեցել և չէր էլ կարող ունենալ:
Բազմիցս նշել եմ, որ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առնվազն խիստ հակակրանք չի առաջացնելու քառյակի մեջ, և դա, կարծում եմ, բավարար է, որ առնվազն ժամանակավորապես նոր վարչապետի կամ նոր կառավարության անվստահություն հայտնելու հարցը ակտուալ չլինի»,- մեկնաբանեց Էդգար Վարդանյանը՝ հավելելով, որ ներկայումս ամենակարևորն այն է, թե ինչ ուղերձ կհղի նոր կառավարությունը քառյակին, և ինչպիսի արձագանք կլինի նրանց կողմից:
Լուսանկարը՝ Photolure-ի









































