Saturday, 04 07 2026
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամաս

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարության հատվածի ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին:

Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 457 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոս ամսից եւ արդեն մոտենում են ավարտին: Հոկտեմբերի 31-ի դրությամբ կատարվել է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում մոտ 11 կիլոմետր երկարությամբ: Մնացած մեկուկես կիլոմետրի վրա տեղադրվել է միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ, իսկ երկրորդ շերտը կտեղադրվի առաջիկա օրերի ընթացքում: Շինարարների հավաստմամբ՝ Ճանապարհաշինարարական աշխատանքներն ավարտված են ավելի քան 90 տոկոսով:

Նախարար Սուրեն Պապիկյանն իր գոհունակությունը հայտնեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքից եւ որակից:

«Գոհացնող են թե շինարարական թափը, թե բարձր որակը, այնպես որ մոտ ապագայում մենք հանդիսավոր կերպով բացելու ենք այն ճանապարհը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, Այլ նաեւ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար: Կառուցվող գրունտային ճանապարհահատվածը մշտապես գտնվում էր անբարեկարգ վիճակում, դժվարանցանելի էր տրանսպորտային կապի համար, ինչի արդյունքում Սեւանի սահմանամերձ բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցությունը շատ թույլ էր: Այս ճանապարհի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը Արցախին կապող ամենակարճ ճանապարհն է:

Այն խթանելու է նաեւ Սեւանա լճի հյուսիսային ու արեւելյան ափերին տեղակայված սահմանամերձ ու հեռավոր գյուղերի տնտեսական աշխուժացումը և զբոսաշրջության զարգացումը: Սեւանա լճի շուրջ ձգվող ավտոճանապարհի որոշ հատվածներ, այդ թվում եւ այս հատվածը նորոգելու առումով մենք ձեռքբերումներ ունեցանք, սակայն եկող տարվա ընթացքում պետք է շարունակենք ու աստիճանաբար ավարտին հասցնենք նաեւ մյուս չնորոգված հատվածները» ,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Նախարարը միաժամանակ վստահեցրեց, որ 2020 թվականը եւս Գեղարքունիքի մարզի համար լինելու է ճանապարհաշինական լուրջ ձեռքբերումների տարի:

«Այս պահին կոնկրետ թվերով չեմ կարող ասել, թե եկող տարում ճանապարհաշինական ինչպիսի ծավալներ կունենա Գեղարքունիքի մարզը, սակայն կարող եմ վստահեցնել, որ տրամադրվող միջոցները պակաս չեն լինի, քան ունեցանք 2019 թվականին, ինչի արդյունքում հիմնանորոգվել է միջպետական, հանրապետական ու ներհամայնքային նշանակության շուրջ 72 կիլոմետր երկարության ճանապարհ, ինչն աննախադեպ ցուցանիշ է»,-հավելեց նախարարը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում