Հոկտեմբերի 30-ին, ժամը 07:30-ին 68 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից:
Այրվում է մոտ 25-30 հա բուսածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին:










































