««Ծանր զրույց» անվանումն արդեն իսկ խոսում է այդ հաղորդման ֆորմատի մասին: Բուռն քննարկումների համար մեկ պատճառն այն էր, որ ոչ բոլորն են ծանոթ այդ հաղորդման ֆորմատին: Իսկ ֆորմատը հետևյալն է, որ հաղորդավարը տալիս է խաչաձև, բարդ, նույնիսկ չափազանցված քննադատական հարցեր, և եթե տվյալ դեպքում լրագրողը տվել է պրոադրբեջանական միտման հարցեր, դա դեռ չի նշանակում, որ լրագրողը կամ BBC-ին ունեն նման միտում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցին:
Պատգամավորը նշեց, որ նախարարի պատասխանները տեղին էին և ընդհանուր առմամբ համակարգված:








































