Saturday, 04 07 2026
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին

Մենք անցել ենք դրա միջով և զգացել մաշկի վրա

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի աղմկոտ պաշտոնանկությունը հանրային ուշադրությունն առավելապես կենտրոնացրեց ինտրիգի վրա՝ նրան հեռացրե՞լ են հայտնի քաղաքական հայտարարության համար, թե՞ նա ինքն է հեռացել, կամ հեռացել է այլ պատճառով: Թերևս ակնառու է, որ հեռացման պատճառը հենց հայտարարությունն է, որով նա, փաստորեն, մի ամբողջ ոստիկանական համակարգ հակադրել էր կառավարող քաղաքական մեծամասնությանը և, փաստորեն, նաև վարչապետին: Այդ դե ֆակտո իրողության քաղաքական հետևանքը չի կարող այլ լինել, քան պաշտոնյայի հեռացումը, որքան էլ զուտ մասնագիտական առումով պաշտոնյան լինի իրապես դրական գնահատականի արժանի: Ի վերջո, դա կարող է ստեղծել բավականին վատ նախադեպ այնպիսի նուրբ համակարգում, ինչպիսին ոստիկանությունն է: Մյուս կողմից, սակայն, այստեղ իհարկե դուրս գալով ինտրիգից, պետք է արձանագրել, որ ստվերում է մնում կարևորագույն խնդիրը՝ ուժային համակարգերի, իրավապահ բլոկի ռեֆորմի խնդիրը:

Վերջին հաշվով, ինչպիսի՞ կառուցվածք պետք է ունենան ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ինչպիսին պետք է լինի այդ միավորների դիրքը պետական կառավարման հիերարխիայում թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո, ըստ այդմ՝ ինչպիսի դե յուրե և դե ֆակտո ազդեցության մասին կարող ենք խորհել արդեն ներքաղաքական իմաստով: Դարձնե՞լ այդ համակարգերի ղեկավար պաշտոնները քաղաքական, թե՞ ոչ: Մի կողմից, անկասկած է, որ անկախ կարգավիճակից ուժային այդ բլոկը ունեցել է ներքին մեծ ազդեցություն՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Մյուս կողմից, արդյոք այդ ազդեցության ֆորմալացման կամ չեզոքացման հարցը լուծվո՞ւմ է քաղաքական կարգավիճակ տալով այդ կառույցների ղեկավարներին և համարելով, որ նրանք դառնում են խորհրդարանին հաշվետու:

Ի վերջո, Հայաստանն ունեցել է նաև այդպիսի շրջան, սակայն համակարգերի ներքաղաքական դերակատարման իմաստով տարբերությունը մեծ չի եղել և դրանք շարունակել են ծառայեցվել սուբյեկտիվ քաղաքական նպատակների և լինել քաղաքական մրցակցության ճնշման իշխանական գործիքներից մեկը: Ըստ այդմ՝ հարցն այստեղ ունի շատ ավելի լայն շրջանակ և առնչվում է ոչ միայն ոստիկանության կամ ԱԱԾ քաղաքական լինել-չլինելուն, քաղաքական կարգավիճակին, խորհրդարանում հարցերի պատասխանել-չպատասխանելուն: Դա նույնիսկ կարող է լինել ինքնախաբեություն, երբ մենք այդ կարևորագույն կառույցների հարցը չենք դիտարկում քաղաքացիական, հասարակական-քաղաքական և պետական կառավարման համակարգերի լայն համատեքստում, սահմանադրական կարգի, հանրային իրավագիտակցության և հակակշիռների մեխանիզմների, անկախ դատական համակարգի հետ հարաբերակցության մեկ կոնցեպտում: Վերջին հաշվով, զուտ գրված օրենքը լինելու է ոչինչ, եթե չեն ստեղծվում հակակշռող մեխանիզմներ կամ, այլ կերպ ասած՝ հարակից օրենքներ, օրենքներ, որոնք ձևավորում են քաղաքացիական և քաղաքական վերահսկողության ինստիտուտներ: Խորհրդարանում հարց տալը ամենևին վերահսկողության ինստիտուտ չէ, որովհետև, ի վերջո, այստեղ կա մեծամասնության ինստիտուտը:

Խնդիրն այն է, թե կարողանո՞ւմ ենք արդյոք ապահովել քաղաքական մրցակցության ընտրական այնպիսի մեխանիզմ, զուգահեռ դատական այնպիսի համակարգ, որը պաշտպանելու է այդ մրցակցությունը ուժային բլոկի, կամ ուժային բլոկի միջոցով կամայականություններից: Եվ այդ ամենի հիմքում բնականաբար պետք է լինի հանրություն, որը իրավագիտակցության իր մակարդակով որևէ իշխանության մշտապես պահելու է զգոնության մեջ: Դա է հարցերը լուծելու, ոչ թե այն՝ ոստիկանապետը քաղաքակա՞ն դեմք է, թե՞ ապաքաղաքական: Մենք անցել ենք թե՛ մեկով, թե՛ մյուսով, և մեր մաշկի վրա զգացել, որ քաղաքական մրցակցությունը համակարգային, ոչ թե կադրային խնդիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում