ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում հրապարակել է թվիթ, որը ցանցի օգտատերերին գցել է թյուրիմացության մեջ: «Հենց նոր ինչ-որ ճակատագրական բան տեղի ունեցավ»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Սոցցանցի օգտատերերը ենթադրել են, որ Թրամփը հրաժարական է տվել:
Մի քանիսը հետաքրքրվել են՝ արդյոք ձերբակալվե՞լ է 2016թ. նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Մյուսները ենթադրել են, որ Թրամփին ուրախացրել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նոր ալբոմի լույս ընծայումը:










































