Monday, 22 06 2026
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

ԲՀԿ-ն փոխել է տոնը. քաղաքակա՞ն, թե՞ քրեաիրավական մոտիվ

Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել են, որ ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակում թերևս կարող են նկատվել քաղաքական հետապնդման հատիկներ:

Նախկինում, իհարկե, ԲՀԿ-ն խուսափում էր այդօրինակ գնահատականներից, սակայն այժմ նկատվում են դիրքորոշման, այսպես ասած, կոշտացման հատիկներ, հատկապես, եթե համադրենք այդ գնահատականը օրերս խորհրդարանում լրագրողների հետ Գագիկ Ծառուկյանի զրույցի տոնայնությանը, խիստ և քննադատական տոնին, որն ինչ-որ առումով աննախադեպ էր իր խստությամբ:

Ի՞նչ է փոխվել ներքաղաքական հարաբերություններում, որ նշմարվում է ԲՀԿ տոնի փոփոխություն կամ առնվազն փոփոխության հատիկներ: «Բարգավաճ Հայաստանն» իհարկե գուցե փորձում է պարզապես արձագանքել առկա իրադրությանը, որում բավական թեժ է նոր իշխանության և նախկին համակարգի պայքարը, ինչի տողատակում կարող է նշմարվել այդ համակարգից որևէ ընդդիմության ծնունդ: «Բարգավաճ Հայաստանն» ըստ ամենայնի փորձում է դուրս չմնալ գործընթացներից, փորձում է մրցակցել այսպես՝ թեկուզ սաղմնային ընդդիմության հետ: Միաժամանակ չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստանն» այդ համատեքստում դիտարկի ընդհանրապես նախկին համակարգի տիրույթ վերադառնալու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն, որ ԲՀԿ-ն գործնականում առանց այդ համակարգի կա՛մ հայտնվելու է երկու քարի արանքում, կա՛մ պարզապես դուրս է մնալու քաղաքական գործընթացից:

Միևնույն ժամանակ, ԲՀԿ դիրքորոշման հիմքում կարող է նաև լինել ոչ թե քաղաքականությունը, այլ շատ ավելի կոնկրետ մեկ այլ հարց: Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 26-ին քննում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի, մասնավորապես նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը: Ինչպես հայտնի է, Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ծրագրում չարաշահումների, խաբեությունների գործով: Նա չի ընդունում մեղադրանքը: Այդուհանդերձ, գործը կա, մեղադրանքը՝ նույնպես, իսկ խոսքը ամենևին էլ պատահական կարգավիճակ ունեցող մարդու մասին չէ, այլ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնցեռնի գլխավոր տնօրենի:

Արդյոք այդ հանգամա՞նքն է պատճառ դարձել ԲՀԿ քաղաքական դիրքորոշման կամ առնվազն տոնայնության խստացման համար, և արդյոք դա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ Սեդրակ Առուստամյանի գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում