Tuesday, 07 05 2024
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել

21-ամյա Արմինեն զբաղվել է անչափահաս աղջիկների սեռական շահագործմամբ, յուրացրել 10-ից 3 հազար դրամը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմինե Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Արմինեն մեղադրվում է անչափահաս Ի.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինչպես նաև փողոցում հայտնված երեք անչափահաս աղջիկների սեռական շահագործման ենթարկելու համար:

21-ամյա Արմինեն, ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի ամռան ընթացքում նպաստել է անչափահաս Ի-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն. նրա համար հաճախորդներ է գտել, նախապատրաստել հանդիպումները, օտարազգի հաճախորդների դեպքում ուղեկցել անչափահաս մարմնավաճառուհուն:

Ապահովության համար նրան տրված գումարը Արմինեն պահել է իր մոտ և յուրաքանչյուր 10 հազար դրամից վերցրել է 3-4 հազար դրամը:

Բացի սրանից, ըստ մեղադրանքի, Արմինեն երկու և ավելի երեխաների սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ գտել է ծնողական հսկողությունից դուրս մնացած երեք անչափահաս աղջիկների, «օգտվել նրանց՝ երեխա լինելու հանգամանքից» ու կեղծ խոստումներ է տվել զվարճանքի վայրեր տանելու, նրանց համար շորեր, զվարճանքի առարկաներ, հարդարման պարագաներ գնելու, բարեկեցիկ կյանք ապահովելու վերաբերյալ: Արմինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շրջել է Օպերայի, Կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս հայ աղջիկների հետ:

Նա, ըստ մեղադրանքի, աղջիկներին տարել է պարսիկների բնակարանները, «ուղղորդել», որ սեռական հարաբերություններ ունենան այլազգի հաճախորդների հետ:

Արմինեն աղջիկների «վաստակած» 10 հազարական դրամները խաբեությամբ վերցրել է, մի դեպքում էլ բռնություն է գործադրել՝ աղջկան հարվածել է, գետնին գցել ու փողը ձեռքից խլել:

Տիրանալով սեռական հարաբերությունների դիմաց անչափահաս աղջիկների ստացած գումարներին՝ Արմինեն, այսպիսով, առաջադրված մեղադրանքի համաձայն, նրանց ենթարկել է թրաֆիքինգի՝ մասնավորապես՝ սեռական շահագործման:

Արմինեն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 262 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նա դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Բարսեղյանը իր մեղադրական ճառում Արմինեի մեղքը լիովին հաստատված է գնահատել:

Ըստ մեղադրողի՝ Արմինեի զոհն են դարձել անչափահաս, փողոցում հայտնված աղջիկները. մի հանգամանք, որ առավել է ծանրացնում ամբաստանյալի մեղքը: Մեղադրողը միջնորդել է Արմինեին վերջին հաշվով դատապարտել 12 տարի ազատազրկման:

Արմինեի շահերի պաշտպանի կարծիքով՝ Արմինեն մեղսագրված արարքները չի կատարել: Իր ճառում պաշտպանը խնդրել է, որ դատարանը կարճի գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վերջին խոսքում Արմինեն ասել է. «Ես կապ չունեմ: Էն, ինչ որ եղել է, չի կարա թրաֆիքինգ կոչվել…»:

Ընդհանուր իրավասության դատարանը Արմինեին մեղսագրված արարքները ապացուցված է գնահատել ու նրան վերջին հաշվով դատապարտել 10 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Արմինեի շահերի պաշտպանը և ինքը՝ Արմինեն:

Երկուսն էլ ամբաստանյալի արդարացում էին պահանջում:

Ըստ պաշտպանի բողոքի՝ անչափահաս տուժողները դատարանում հիմնականում ասել են, թե իրենք իրենց կամքով են մարմնավաճառություն արել, Արմինեն իրենց չի ստիպել, նա մինչև անգամ պարսկերեն խոսել չի իմացել, ինչպե՞ս կարող էր պայմանավորվել պարսիկների հետ:

Տուժող ճանաչված անչափահասներից ոմանք դատարանում ասել են, թե ոչ ոք իրենց չի ստիպել, չի շահագործել, իրենց «հարմար է եղել շփվելը, իրենք էլ շփվել են»:

Անչափահաս Ի.-ն, ըստ պաշտպանի, Արմինեի դեմ ցուցմունք է տվել՝ ինքն իրեն պաշտպանելու նկատառումներով, որովհետև Արմինեն էլ նրա դեմ էր ցուցմունք տվել, երբ նա դատվել էր «Սենյոր» մոթելում պարսիկի գրպանից գումար հափշտակելու համար:

Ի.-ն ասել է, թե գումար գողանալու միտքն իրեն տվել է Արմինեն, նա է կազմակերպել իր հանդիպումները պարսիկների հետ, անձամբ ներկա է գտնվել ու ստացած տասը հազարից երեք-չորս հազարը վերցրել է…

Այս անչափահաս վկան ինքն էլ սեռական շահագործման էր ենթարկել ընկերուհիներին, սակայն նրա վերաբերյալ քրեական գործ չէր հարուցվել, որովհետև նա դեռ չէր հասել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի: Բայց պարսիկներին «սպասարկելու» տարիքին հասած էր համարել իրեն…

Վերաքննիչ քրեական դատարանը ներկայացրեց Արմինեի վերաքննիչ բողոքը:

Ամբաստանյալը գրել էր. «Մի փոքր արդար վարվեք… Ես 19 տարեկան եմ եղել, չեմ գիտակցել, թե ինչ եմ անում… Ես տարվել եմ ընկերուհիներիս հետ ուրախանալու մոլուցքով: Ինձ միայն գերել են պարելը և ուրախանալը: Բայց հետո ես զգացել եմ իմ սխալը, կարողացել եմ ճիշտ ժամանակին հետ կանգնել՝ հանուն իմ ազատության և ծնողներիս տված խորհուրդների… Հիմա ես ուզում եմ լինել հիվանդ ծնողներիս կողքին…

Ես անմեղ եմ, 9 ամիս պայքարել եմ իմ ազատության համար…

Հուսով եմ՝ որպես մարդ և բանական էակ՝ կմտնեք իմ դրության մեջ ու կարդարացնեք…»,- վերջին կոչն ուղղված էր վերաքննիչ դատարանի դատավորներին:

Վերաքննիչ քրեական դատարանում Արմինեի շահերը մեկ այլ պաշտպան էր ներկայացնում, ով միայն պետք է ներկայացներ նախորդ պաշտպանի բերած բողոքը: Պաշտպանը, բողոքը հիմնավորելով, ասաց, թե Արմինեն շատ երիտասարդ է, ընկել է ընկերուհիների ազդեցության տակ: Հնարավոր է՝ ընկերուհիների հետ գնացել է զվարճանալու: Ընդհանուր իրավասության դատարանն ուշադրություն չի դարձրել տուժողների՝ դատարանում տված ցուցմունքներին:

Ամբաստանյալից նախաքննության ժամանակ հոգեբանական ճնշումներով են ցուցմունքներ վերցրել: Նա անհիմն է դատապարտվել, չի կատարել մեղսագրված արարքները: Եթե չարդարացվի, կկործանվի մի երիտասարդ կյանք:

«Որպես պաշտպան, որպես մարդ՝ խնդրում եմ իմ պաշտպանյալին արդարացնել»,- եզրափակեց իր ելույթը պաշտպանը:

Այլ բան, ասենք՝ պատժի մեղմացում, պաշտպանը չէր կարող խնդրել, որովհետև նման պահանջ վերաքննիչ բողոքներում ներկայացված չէր:

Արմինեն հայտնեց, թե զղջում է, միաժամանակ ասաց, թե անմեղ է: Ու սկսեց լաց լինել: Դատարանը նրան հորդորեց առանց արցունքների, հասկանալի ձևակերպել մտքերը: «Լացով չէ, որ պետք է կողմնորոշվենք»:

«Ես մեղավոր չեմ,- ասաց ամբաստանյալը:- Ինձ արդարացրեք, ես ոչինչ չեմ արել, կապ չունեմ…»:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արմինեի ու նրա շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքները:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 10 տարի 6 ամիս ազատազրկումով, մնաց անփոփոխ:

«Ես էդ ոչ մի բանը չեմ արել, հավատացեք»,- հարազատներին հրաժեշտ տալով՝ արտասվում էր արդարացման չհասած ամբաստանյալը:

Արմինեի բարձր լացը տարածվել էր վերաքննիչ քրեական դատարանով մեկ: «Ի՞նչ է պատահել»,- հարցնում էին անտեղյակները:

«Պարերն ու զվարճանքները, պարսիկների ու անչափահաս մարմնավաճառների ուրախությունները» նման ողբալի ավարտ ունեցան 21-ամյա Արմինեի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում