Saturday, 04 07 2026
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

ԱԺ նախկին նախագահ Բաբլոյանի խորքային ակնարկը

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը, թե՝ եթե իրեն որևէ բանում կարող են մեղադրել, ապա միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն նպաստելու համար, ըստ էության պարունակում է բազմաշերտ հաղորդակցության իմաստ: Մասնավորապես, այն, օրինակ, նաև ակնարկ է այն մասին, որ ինքը հայտնվել է նոր և նախկին իշխանության պայմանավորվածության արանքում և չի ցանկանում դառնալ այդ պայմանավորվածության խախտման զոհը:

ՍԴ նախագահի թեմայով հարուցված քրգործի շրջանակում Բաբլոյանը ներգրավված է որպես կասկածյալ: Նա հայտարարում է, որ իրեն հնարավոր է մեղադրել միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն նպաստելու համար: Անկասկած է իհարկե, որ թավշյա հեղափոխության ժողովրդական գործընթացին զուգահեռ՝ քաղաքական տիրույթում եղել է նոր ու հին իշխանության կամ իշխանության եկող և իշխանությունից հեռանալու անհրաժեշտության առաջ կանգնած ուժերի քննարկում և բանակցություն: Ի վերջո՝ այլ կերպ չի լինում, անգամ ոչ միայն թավշյա, այլև երբեմն նույնիսկ արմատական հեղափոխության հեռացման պայմաններում: Առավել ևս, որ մեր դեպքում թերևս նաև այդ բանակցությունն էր գրավականներից մեկը, որ հեղափոխության գործընթացը տեղի ունեցավ առանց որևէ մեկի քթից հոսած արյան՝ այն դեպքում, երբ թերևս որևէ մեկի մոտ կասկած չկար, որ իշխող համակարգը չի հեռանա առանց կոշտ դիմադրության:

Արա Բաբլոյանի արձագանքը և հայտարարությունը կարծես թե հուշում են այն մասին, որ ներկայումս ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակում արտացոլվում է արդեն նոր և նախկին իշխանությունների միջև իշխանությունից հեռանալու գործընթացի որոշակի պայմանավորվածություններից հնարավորինս շեղում: Թե որտեղ է, այսպես ասած, շեղումը՝ դա այլ հարց է, սակայն ԱԺ նախկին նախագահը կարծես թե իր հայտարարությամբ ակնարկում է, որ՝ եթե եղել է պայմանավորվածության խախտում, ապա ինքը պատասխանատու չէ դրա համար, և ինքը հավատարիմ է եղել իր դերին, ու ըստ այդմ՝ արդարացի չէ պայմանավորվածության խախտման համար նրան ենթարկել պատասխանատվության:

Միաժամանակ այդ տողատակը կամ համատեքստը հուշում է, որ ԱԺ նախագահն այդուհանդերձ ակնարկում է, որ ինչ-ինչ շեղում թույլ է տվել նախկին իշխանությունը կամ նախկին իշխանության որևէ շրջանակ, այլապես ԱԺ նախագահը չէր ակնարկի, որ ինքը որևէ շեղում թույլ չի տվել և կատարել է անցումն ապահովող իր դերը: Բայց հանրային իմաստով Արա Բաբլոյանն առավել օգտակար կլինի, եթե հայտնի, թե՝ իսկ ո՞ւմ է հնարավոր մեղադրել այլ բանի համար, եթե իրեն հնարավոր է «մեղադրել» միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն նպաստելու համար: Ո՞ւմ է այլ բանի համար մեղավոր տեսնում ԱԺ նախկին նախագահը՝ ո՞ւմ և ինչի՞ համար մեղավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում