Իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիին պատկանող ջութակը 150 հազար ֆունտ ստերլինգով աճուրդի է դրվել՝ հայտնում է The Telegraph-ը:
Երաժշտական գործիքը պատրաստվել է մոտավորապես 1700 թվականին՝ հայտնի դինաստիայի ներկայացուցիչներից մեկի՝ Իերոնիմ Ամատիի կողմից:
Մուսոլինին եղել է լավ ջութակահար ու համարվում է, որ ջութակը նրան է պատկանել 1920-1930-ականներին, երբ քաղաքական գործիչն Իտալիայում իշխանության ղեկին էր:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երաժշտական գործիքը փոխել է մի քանի տիրոջ, ու ներկայում այն աճուրդի է հանվել Bonhams աճուրդի տան կողմից:
Աճուրդը կկայանա Լոնդոնում՝ մայիսի 12-ին:












































