Ֆրանսիայի կառավարությունը, բյուջետային ծախսերի կրճատման ֆոնին, վաճառքի է հանել ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցչի՝ Նյու Յորքում գտնվող նստավայրը: 18 սենյականոց երկհարկանի բնակարանը վաճառվում է 48 մլն դոլարով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Բնակարանում կա 5 բուխարի և վերելակ, որը միացնում է երկու հարկերը: Բնակարանը գտնվում է Նյու Յորքի ամենահեղինակավոր շենքերից մեկում, որտեղ ժամանակին ապրել են ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին և ամերիկացի ֆինանսիստ Ջոն Ռոքֆելեր կրտսերը:








































