Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմում պատմել են Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունների մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները թուրք առաջնորդի հետ: Դրանք վեց ժամ են տևել և ավարտվել են երկրների միջև փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրումով:
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանն ու Թուրքիան ընդունում են Սիրիայի միասնության և ամբողջականության սկզբունքները, ինչպես նաև իրենց պատրաստակամությունն են հայտնում շարունակելու ահաբեկիչների դեմ պայքարը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը Twitter-ի իր էջում գրել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն անկախ են Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնություններից՝ կապված թուրքական՝ «Խաղաղության աղբյուր» օպերացիայի դադարեցման հետ: