Wednesday, 24 06 2026
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ

Արման Բաբաջանյան. Կիրակնօրյա մտածումներ «մեծ խաչմերուկի» մասին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանը գտնվել է և շարունակում է մնալ քաղաքակրթական մեծ անցման փուլում: Հայաստանի համար այդ անցումն ունի ոչ թե տասնամյակների, այլ թերևս նույնիսկ հարյուրամյակների, և գուցե չափազանցություն հնչի՝ հազարամյակների վաղեմություն: Խաչմերուկ կամ հատման կետ համարվող Հայաստանում հասունացել է գիտակցությունը, որ այդ խաչմերուկային վիճակն իրականում ոչ թե առավելություն է, այլ ինքնախաբեություն: Պետք է դուրս գալ խաչմերուկից, հատկապես երբ համաշխարհային երթևեկությունը սրընթաց ուժգնանում է, իսկ կանոններն էլ գտնվում են լուրջ փոփոխությունների փուլում:

Հայաստանում քաղաքակրթական անցման խնդիրը պետք է հասունանար ինքնաբերաբար, որովհետև անհնար է միշտ մնալ խաչմերուկում, երբ անցնող-դարձող «մեքենաները» իրար հետևից անխնա հարվածներ են հասցնում քեզ, իսկ դու շարունակում ես պարզունակ ինքնախաբեությունն այն մասին, որ խաչմերուկում գտնվելը շահեկան է աշխարհաքաղաքական առումով:

Ըստ երևույթին, տեխնոլոգիական առաջընթացը, տեխնոլոգիական հեղափոխությունը մեծացրեց հայության մեջ ինքնագիտակցության առաջընթացի հնարավորությունը, և այժմ պարզ է, որ աշխարհաքաղաքական շահեկանությունը ոչ թե խաչմերուկի մեջտեղում կանգնելն է՝ երբ անցնող երթևեկը անընդհատ քեզ է հարվածում, և ոչ էլ առավել ևս խաչմերուկ լինելը՝ երբ բոլորը անցնում-դառնում են քո վրայով, այլ հստակ քաղաքակրթական կողմնորոշումը: Իսկ այդ առումով, միարժեք է, որ ժամանակակից աշխարհում այն կարող է լինել միմիայն արևմտյան քաղաքակրթության ուղղությամբ, քանի որ այդ քաղաքակրթությունն է հասել ամենամեծ ձեռքբերումների և ներկայումս շարունակում է դուրս լինել մրցակցությունից:

https://www.facebook.com/2299952536702127/posts/2786007258096650/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում