«Ընկերներ» սերիալի աստղ Ջեիֆեր Էնիսթոնը վերջերս Instagram-ում էջ է բացել։
Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ դերասանուհուն միանգամից հաջողվել է ռեկորդ սահմանել։ Հետևորդների առաջին միլիոնը նա հավաքել է 5 ժամ 16 րոպեում։ Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից։
Այսպիսով, Էնիսթոնը առաջ է անցել արքայազն Հարիից և Մեգան Մարքլից, որոնք 1 միլիոն հետևորդ էին հավաքել 5 ժամ 45 րոպեում։