Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կամավոր ներկայացել Է Բելգիայում դատախազի Բրյուսելի գրասենյակ այն բանի կապակցությամբ, որ Իսպանիայի Գերագույն դատարանն այս շաբաթ ավելի վաղ հրապարակել Է նրա ձերբակալման երրորդ միջազգային օրդերը: Այդ մասին հայտնել Է Catalan News լրատվական գործակալությունը:
Նա դատախազություն Է եկել փաստաբանների հետ:
Քաղաքական գործչին տեղափոխել են դատարան: Դատարանին նա հիշեցրել Է, որ որպես Եվրախորհրդարանի պատգամավոր օգտվում Է անձեռնմխելիությունից:
Բելգիայի դատարանը որոշել Է չձերբակալել Պուչդեմոնին նախքան Իսպանիային նրա արտահանձնման վերաբերյալ որոշման ընդունումը: Քաղաքական գործիչն իրավունք Է ստացել դատարանի թույլտվությամբ լքել Բելգիան: Le Soir-ը հիշեցնում Է, որ ճիշտ նույն ձեւով նրան չձերբակալեցին նաեւ Մարդիդի նախորդ երկու պահանջից հետո:
Պուչդեմոնը Իսպանիայից հեռացել Է Կատալոնիայի անկախությանը միտված քաղաքականության ձախողումից եւ իշխանությունից հեռացվելուց հետո: Անկախության հանրաքվեից հետո, որը Մադրիդը ճանաչել Է անօրինական, Իսպանիան Պուչդեմոնի եւ Կատալոնիայի մյուս առաջնորդների նկատմամբ Է առաջադրել Է անջատողականության, խռովություն հրահրելու եւ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: