Կոլումբիայի խոշորագույն Կարթախենա նավահանգստում իրավապահ մարմինները հատուկ օպերացիայի ընթացքում առգրավել են 7 տոննա կոկաին, ինչը վերջին 8 տարում թմրանյութերի խոշորագույն խմբաքանակն է: Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարար Խուան Կառլոս Պինսոնը՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Բեռը պատրաստվում էին ուղարկել Նիդերլանդների Ռոտերդամի նավահանգիստ. այն առգրավվել է հենց ուղարկման պահին:
Ոստիկանության տեղեկություններով՝ թմրանյութերը թաքցրել էին անանասի արկղերում:








































