Ամերիկացի դերասանուհի Հելեն Հանթը վթարի է ենթարկվել Լոս Անջելեսում: Դեպքի մասին տեսանյութ է հրապարակվել TMZ պորտալի կողմից:
Նշվում է, որ դերասանուհին եղել է մեքենայի ուղևորի նստատեղին, որը խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով գլխիվայր շրջվել է: Հանթը հոսպիտալացվել է Բևեռլի Հիլս բժշկական կենտրոնում: Պատահարի այլ մասնակիցների կարգավիճակը չի նշվում:
Հետագայում Հանթը ինքնուրույն հեռացել է հիվանդանոցից: Նրա ներկայացուցիչը հայտնել է, որ նա զգալի վնաս չի ստացել:







































