ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Պատգամավորը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնի հետ անհամատեղելիության հիմքով դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմելու մասին իր ներկայացրած նախագծին քաղաքական աջակցություն ստանալու նպատակով պաշտոնապես դիմել է ԱԺ երեք խմբակցություններին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատ վական»-ի հետ զրույցում նշեց, որ խմբակցությունում որոշում այս պահին չկա, եթե լինի որոշում, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կներկայացնեն այն.«Սակայն պրն. Բաբաջանյանը մասնավորապես մեր պետաիրավական հանձնաժողովի անդամներին ներկայացրել է դիմումը: Սրա հետ կապված ինքս դիտարկումներ ունեմ, որոնք գրավոր ընթացակարգով կներկայացնեմ հետագա որոշում կայացնելու համար»,-հավելեց նա:
Այս պարագայում կարևոր է հանրության տեղեկացված լինելը: Օրինակ` դատամիջոցների դեպքում էլ չեն տրվում հստակ պարզաբանումներ, թե իրավաբաններն ինչ խնդիր են բարձրաձայնում: Ասեմ, որ իրավաբանների մի խումբ վեր է հանել խնդիրը, դիմել պրն. Բաբաջանյանին, ով օրինական ընթացք է տվել՝ տեսնելով խնդրի հիմնավոր լինելը:







































