«Իմ հորդորը՝ Արցախը միշտ լինելու է հայկական, հիշեք՝ մինիմում այս տարածքներով։ Երբեւէ Արցախը Հայաստանի Հանրապետության՝ առայժմ, մարզ չի լինելու»,-Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը։
Նրա խոսքով, երբ Արցախի Հանրապետությանը՝ մինիմում այս տարածքներով, կճանաչի միջազգային հանրությունը, կապահովվի Արցախի տնտեսական, քաղաքական, անվտանգության հարցը։