Վրաստանի համար դժվար կլինի գոյատևել առանց ՆԱՏՕ-ի՝ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն՝ մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի՝ ԵՄ խորհրդարանների նախագահների կոնֆերանսի ժամանակ արած հայտարարությունը: Այս մասին հայտնում է Trend-ը:
Խորհրդարանի նախագահը Վիլնյուսի գագաթնաժողովում ասել է, որ առանց ՆԱՏՕ-ի՝ Վրաստանը, հնարավոր է, անհետանա աշխարհի քարտեզից:
Փանջիկիձեի խոսքով՝ «Պարոն Դավիթը նշել է հատկապես այն, որ առանց ՆԱՏՕ-ի Վրաստանի համար դժվար կլինի գոյություն ունենալ, որ մեզ համար շատ կարևոր է ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Նա նշել է, որ դա Վրաստանի ընտրած ուղին է և հեշտ չէ անցնել այդ ճանապարհով: Մենք գիտենք՝ որն է գլխավոր նպատակը, բայց մեզ այդ նպատակին հասնելու համար ՆԱՏՕ-ի աջակցությունն է պետք»:










































