ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորաքույրը՝ 61-ամյա Զեյտունի Օնյանգոն, այս գիշեր Բոստոնի ծերանոցում մահացել է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Զեյտունին Օբամայի հոր արյունակից քույրն էր: Ծերանոցի ղեկավարության հաղորդմամբ՝ վերջին մի քանի ամիսներին նա ծանր հիվանդ է եղել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Օնյանգոն Քենիայից ԱՄՆ է եկել 2000 թվականին, իսկ 2002-ին քաղաքական ապաստան խնդրել: Սկզբում նրան մերժել են: Կինը կարողացել է փախստականի կարգավիճակ ձեռք բերել միայն 2010 թվականին:








































