ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան Վաշինգտոնում եռակողմ բանակցություններ են անցկացրել Հյուսիսային Կորեայի գործողությունների մասին և հերթական անգամ երկրին կոչ են արել կրճատել միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Երեք երկրները կոչ են արել Հյուսիսային Կորեային զերծ մնալ հետագա սադրիչ գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդգծվել է երկրներին ՄԱԿ ԱԽ աջակցությունը վերջերս Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման վերաբերյալ: Այդ փորձարկումները դատապարտվել էին որպես միջազգային կազմակերպության բանաձևերը խախտող:
Երեք երկրների ներկայացուցիչները հաստատել են Չինաստանի, Ռուսաստանի և այլ առանցքային գործընկերների հետ Փխենյանին առնչվող հարցերի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու պատրաստակամությունը:
Հյուսիսային Կորեան մարտին զորավարժությունների ժամանակ ավելի քան 500 հրետանային արկ էր արձակել Դեղին ծով: Հյուսիսային Կորեան խոստացել է նաև «նոր տիպի» միջուկային փորձարկումներ անցկացնել:









































