Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվում է Մաթևոս Մկրտչյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա արմավիրցի Մաթևոս Մկրտչյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է Արմավիր քաղաքի բնակչուհի Ջեմմա Պ.-ի տուն: Մաթևոսի ու Ջեմմայի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Մաթևոսը երկաթե խարտոցով հարվածներ է հասցրել տանտիրուհու գլխի ու դեմքի շրջանին ու նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Մաթևոս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:
Մկրտչյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:










































